Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հայաստան-Վրաստան սահմանն ապօրինի հատած 4 անձ ձերբակալվել է

1249
Ուրբաթ, 14 օգոստոսի, 2020 թ., 13:50
Հայաստան-Վրաստան սահմանն ապօրինի հատած 4 անձ ձերբակալվել է

Չորս օտարերկրացի ձերբակալվել է Վրաստանում պետական ​​սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է Jnews-ը՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեռևս հայտնի չէ, թե որ երկրի քաղաքացիներ են ձերբակալվածները: Շրջանցելով անցակետը՝ նրանք Հայաստանի Հանրապետության տարածքից մուտք են գործել Վրաստան:
Հարուցվել է քրեական գործ Վրաստանի պետական ​​սահմանն ապօրինի հատելու հոդվածով: