Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Բելառուսում ոստիկանական ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարին

1283
Երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ., 10:05
Բելառուսում ոստիկանական ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարին

Մինսկի կենտրոնում բախումնեի արդյունքում սպանվել է ցուցարարներից մեկը, հայտնում է NEXTA Live-ը: Երիտասարդ ցուցարարին վրաերթի է ենթարկել մեղադրյալներին և կասկածյալներին տեղափոխող ոստիկանական ավտոմեքենան։ Համաձայն տեղական ԶԼՄ-ների՝ սպանվածը Եվգենի Զայչկին է: Հայտնի է, որ չորս ցուցարար գտնվում են վերականդանացման բաժանմունքում։ Բելառուսում ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո Մինսկի կենտրոնում բախումներ են սկսվել հավաքված ցուցարարների և հատուկ նշանակության ջոկատների աշխատակիցների միջև, ինչպես նաև անջատվել է քաղաքային լուսավորումը։ Բելառուսի ԿԸՀ-ի վեջին տվյալների համաձայն՝ Լուկաշենկոն ստացել է ձայների 81,35%-ը, Տիխանովսկայան՝ 8%-ը, սակայն ցուցարարները հրապարակված տվյալների հետ համաձայն չեն։

Բելառուսում ոստիկանական ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարին