Լիբանանի ՆԳՆ-ն հայտնել է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը
![]() Բեյրութի նավահանգստում պայթուցիկ ամոնիումի նիտրատ է բռնկվել: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, «Ալ Հադաթ» հեռուստաալիքով ասել է Լիբանանի ՆԳՆ ղեկավար Մուհամմեդ Ֆահմին: Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է «Ալ Մայադին» հեռուստաալիքը, ուժային կառույցներից տեղեկացրել են, որ նավերից մեկում եղել է առգրավված պայթուցիկ նյութերի մաքսանենգ բեռ, որը պահվում էր նավահանգստի պահեստում՝ հետագա մշակման կամ ոչնչացման համար: «Չորս ամիս առաջ զեկույց էր պատրաստվել ծովային նավահանգստում պայթուցիկ նյութեր պարունակող այդպիսի բեռ պահելու մեծ վտանգի մասին»,- հայտնում է հեռուստաալիքը: Ըստ որոշ տեղեկությունների, պահեստում տեղի է ունեցել կարճ միացում, որը հրդեհ է առաջացրել, ինչի հետևանքով էլ պայթյուն է բռնկվել: Նշվում է, որ Լիբանանի մայրաքաղաքում հիվանդանոցները գերբեռնված են: Նրանցից միայն մեկում միայն 1 ժամվա ընթացքում ավելի քան 300 վիրավոր է տեղափոխվել: Մարդկանց հորդորում են անհապաղ արյուն հանձնել: Ըստ նախնական տվյալների՝ զոհերի թիվը հասել է 30-ի, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ զոհերն ավելի շատ են: Հաղորդվում է, որ շատ մարդիկ դեռևս պայթյունի հետևանքով ավերված շենքերի տակ են գտնվում: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
16710.10.2026, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
14910.10.2026, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
15709.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13309.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
13409.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
13209.10.2026, 10:12
