Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է շուրջ 155 կրակոց»․ ՊՆ խոսնակ

1924
Ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ., 09:10
«Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է շուրջ 155 կրակոց»․ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 14 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 155 կրակոց:

Այգեձոր, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում՝ 10 անգամ

Զանգակատուն, Ելփին ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում՝ 3 անգամ։

Բարձրունի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի հատվածում՝ 1 անգամ»։