Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է 28 կրակոց»․ ՀՀ ՊՆ խոսնակ

1211
Ուրբաթ, 24 հուլիսի, 2020 թ., 08:50
«Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է 28 կրակոց»․ ՀՀ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրել է․ «Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։

Հակառակորդը Չիվա, Խնձորուտ, Մովսես, Պառավաքար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 4 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 28 կրակոց»: