Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է Հայաստանի իշխանություններին
![]() «Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը գրառում է կատարել իր «Telegram» ալիքում՝ դիմելով ՀՀ իշխանություններին: «Դիմում եմ Հայաստանի իշխանություններին: Հենց իշխանություններին է, այլ ոչ թե ժողովրդին, որի մաս եմ հանդիսանում ես: Դիմում եմ միայն այն պատճառով, որ ձեր ինտերնետային զորքերը կեղտոտում են իմ սոցէջերը (ագրեսիվ ձևով) պահանջելով՝ «արտահայտել իմ դիրքորոշումը»: Խնդրում էին՝ արտահայտում եմ: Նայեք ձեզ կողքից: Տեսեք՝ ինչ եք անում: Ինչպես եք ձեզ պահում։ Ինչպիսի՞ հայեր եք: Հայերը ազնիվ, ազնվական և շնորհակալ ժողովուրդ են: Միշտ էլ այդպիսին են եղել: Իսկ դուք ձեզ պահում եք այնպես, ինչպես (ԱՐԳԵԼՎԱԾ Է ՌՈՍԿՈՄՆԱԴԶՈՐԻ ԿՈՂՄԻՑ): Ի պատասխան Ռուսաստանի երկարատև բարության և պաշտպանության, դուք չճանաչեցիք Ղրիմը: Որովհետև դա Հայաստանի ներքին գործն է: Բացառապես քաղաքական վրեժխնդրությունից՝ դուք կալանավորեցիք Ռոբերտ Քոչարյանին՝ Ռուսաստանի անփոփոխ դաշնակցին։ Հատուկ բանտարկեցիք, ցուցադրաբար՝ թքելով ձեր «ռուս բարեկամների» դեմքին: Որովհետև դա Հայաստանի ներքին գործն է․․․ Եվ հիմա, երբ ձեր սահմանին պատերազմ է, երբ ձեր ռեժիմի գոյությունը սպառնալիքի տակ է, հիշեցիք, որ Ռուսաստանը նորից պետք է ձեզ օգնի: Մի՞թե սա Հայաստանի ներքին գործը չէ»,- մասնավորապես գրել է նա: |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
