ՀԱՊԿ-ը կոչ է անում կողմերին անհապաղ վերականգնել հրադադարը
![]() Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) լուրջ անհանգստություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաջացած լարվածության կապակցությամբ, կոչ է անում անհապաղ դադարեցնել հրետակոծությունը: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: «Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ վերականգնել հրադադարը՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում: Մենք ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և ընկերներին, իսկ վիրավորներին մաղթում ենք արագ ապաքինում: Ստեղծված իրավիճակը չի նպաստում խնդրի կարգավորմանը երկու հարևան երկրների միջև, որոնցից մեկը՝ ՀՀ-ն, հանդիսանում է ՀԱՊԿ անդամ և մատնանշում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների խախտման մասին, ինչն ապահովված է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով»,- ասված է հայտարարության մեջ: |

Մի շարք դեսպաններ հետ են կանչվել
8520:24
9 անշարժ և 6 շարժական գույքերի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը
13209:54
Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
19520.11.2026, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
18420.11.2026, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
19317.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
16617.11.2026, 10:24
