Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ

1243
Երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ., 15:25
Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել. «Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳՆ հրավիրվեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան, որին ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Շավարշ Քոչարյանը դեսպանին ներկայացրեց ՀՀ ԱԳՆ գնահատականն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ։

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին փոխանցեց նաև տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումների, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության շարունակական թիրախավորման, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի մասին»: