Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 09 օգոստոսի, 2020 թ.

Հակառակորդը մեկ շաբաթում հրադադարը խախտել է ավելի քան 150 անգամ

937
Շաբաթ, 11 հուլիսի, 2020 թ., 14:10
Հակառակորդը մեկ շաբաթում հրադադարը խախտել է ավելի քան 150 անգամ

Հուլիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1800 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն