Չորս ակումբ բողոքարկել է ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի որոշումը
![]() Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին խմբի 4 ակումբ բողոքարկեց ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի որոշումը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հունիսի 25-ին կայացած նիստի ընթացքում ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն որոշեց մերժել «Անի», «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների արտոնագրման դիմումները: Ըստ սահմանված ընթացակարգի, արտոնագրման թեկնածուները իրավունք ունեին բողոքարկելու վերոնշյալ որոշումը ՀՖՖ Ակումբների արտոնագրման Բողոքարկման կոմիտե՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում: ՀՖՖ Արտոնագրման բաժինը ստացել է «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի որոշման վերաբերյալ դիմում-բողոքները, ընդունել ի գիտություն և պատրաստվում է ներկայացնել ՀՖՖ Ակումբների արտոնագրման Բողոքարկման կոմիտեի քննարկմանը: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
