«Ղումար խաղացող ոչ բոլոր թիմերն են պատժվել». Թաթուլ Հակոբյան
![]() Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայացրած որոշումը՝ արմատախիլ անել պայմանավորված խաղերը հայկական ֆուտբոլում, այն է՝ ղումարը, միայն ու միայն պետք է ողջունել: Նրանք, լինեն ակումբներ, մարզիչներ կամ ֆուտբոլիստներ, պետք է ցմահ զրկվեն ֆուտբոլից, քանի որ վարկաբեկում են հայկական ֆուտբոլը և հիասթափեցնում այս կախարդական խաղի սիրահարներին: Բայց ես, թույլ տվեք մի բան ասեմ: Ղումար խաղացող ոչ բոլոր թիմերն են պատժվել: Սա իմ կարծիքն է: Ես իրավունք չունեմ նշել որևէ ակումբի անուն, քանի դեռ չունեմ ապացույց, որ այդ թիմը ստեղծվել է ղումարի համար: Բայց երբ ես նայում եմ Առաջին խմբի առաջնության արդյունքները, տեսնում եմ մի թիմ, որը պարտվել է ամենախոշոր հաշիվներով և ամենաշատը, սակայն այդ թիմը ու ևս երկու կասկածելի թիմեր, չկան պատժվածների մեջ: Սա պետք է դառնա ֆուտբոլային մեկնաբանների և լրագրողների ուսումնասիրության առարկա: Պետք է նաև տեսնել, թե պատժված թիմերը և չպատժվածները ինչպես են քվեարկել ՀՖՖ նախագահի վերջին քվեարկության ժամանակ: Բայց, ամեն դեպքում, միայն ու միայն ողջունելի է ՀՖՖ որոշումը՝ հայկական ֆուտբոլից արմատախիլ անել ղումարը»: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
