Գիտնականներն ապացուցել են՝ ամուսինները պետք է քնեն միասին
![]() Ամուսինների համար ավելի լավ է քնել միասին, քան առանձին, եզրակացրել են գիտնականները, որոնք հետազոտություն են անցկացրել 12 հետերոսեքսուալ զույգերի մասնակցությամբ: Նրանց միացրել են հատուկ սարքավորումներ գիշերային քնի ժամանակ: Պոլիսոմնոգրաֆիայի համալիր հետազոտությունների միջոցով մասնագետներն ուսումնասիրել են զույգերի սրտի, ուղեղի աշխատանքը, բիբերի խաղը և բազմաթիվ այլ ցուցիչներ: Նաև մասնակիցները պատմել են իրենց զուգընկերների հանդեպ տածած զգացմունքների մասին: Արդյունքում պարզվել է, որ համատեղ քնող ամուսինների մոտ «արագ քնի փուլ»-ն ավելի երկարատև է. Սովորաբար, այս փուլում են մարդիկ գունավոր ու գեղեցիկ երազներ տեսնում, ինչպես նաև լուծվում են մարդու էմոցիոնալ խնդիրները, անցնում են անհանգստությունները, սթրեսը: Բացի այդ, միասին քնող զույգերը համաժամանակեցնում են քնի իրենց սխեմաները, ինչը կապված է հարաբերությունների խորացմամբ: Նման քունը նպաստում է հոգեկան առողջությանը, հիշողության լավացմանը, խնդիրները լուծելու հարցում ստեղծագործ ունակություններ դրսևորելու զարգացմանը: Գիտական աշխատության եզրակացությունը հրապարակվել է Frontiersin պարբերականում: |

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7408:24
«Ռամիլ Սաֆարովի կերպարն ալիևյան «խաղաղության» հավաքական բանաձևի անբաժանելի մասն է»․ Գոռ Գևորգյան
11802:06
«Նիկոլիզմի օրոք մարդկային հարաբերությունները և փոխադարձ հարգանքը կորսվել են»․ Արեգ Սավգուլյան
11501:06
«Գյումրու քաղաքապետարանի դեպքերով ձերբակալված եղբայրներ Հովեյանները չեն կալանավորվի»․ Արսեն Բաբայան
9200:36
«Չի կարող ինչ-որ ՀԿ իրավունք ունենալ զբաղվելու «քաղաքականությամբ», իսկ Եկեղեցին՝ ոչ»․ Ռուբեն Մելիքյան
12300:24
«Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը լրտեսության գործով արդեն կրում է պատիժը (տեսանյութ)
125Երեկ, 23:36
