Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Բողոքի ցույցեր Մոնտենեգրոյի մի շարք քաղաքներում

1112
Հինգշաբթի, 25 հունիսի, 2020 թ., 19:30
Բողոքի ցույցեր Մոնտենեգրոյի մի շարք քաղաքներում

Մոնտենեգրոյի մի շարք քաղաքներում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել քաղաքի փողոցներ, ինչից հետո ցույցերը վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների, կան վիրավորներ: Մոնտենեգրոյի մայրաքաղաքում՝ Պոդգորիցայում, չորեքշաբթի երեկոյան ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմության Դեմոկրատական ճակատ կուսակցության պատգամավորներին՝ Միլուն Զոգովիչին և Մարինա Յոչիչին: Դրանից հետո մոտ 200 ցուցարար հավաքվել է Պոդգորիցայի ոստիկանության բաժանմունքի դիմաց: Ոստիկանները պահանջել են, որպեսզի նրանք ցրվեն, սակայն ցուցարարները հրաժարվել են կատարել ոստիկանների պահանջը, որից հետո ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառվել: Ոստիկանները ձերբակալել են 18 ցուցարարի, վիրավորվել է ոստիկանության մեկ սպա: Ոստիկանական բաժանմունքների շենքերի դիմաց բողոքի ցույցեր են անցկացվել նաև Բիելո-Պոլե և Նիկշիչ քաղաքներում: Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Բուդվա քաղաքում, հայտնում է Vijesti-ն:
Ոստիկանները ցուցարարների դեմ բազմիցս կիրառել են արցունքաբեր գազ, իսկ ցուցարարները քարեր են նետել անվտանգության ուժերի ուղղությամբ։
Նիկշիչ քաղաքում ցուցարարները վնասել են մի քանի ոստիկանական մեքենա, բախումների ժամանակ վիրավորել են իրավապահ մարմինների չորս աշխատակիցներ:
Անկարգություններ են տեղի ունեցել նաև Բար քաղաքում:

Բողոքի ցույցեր Չեռնոգորիայի մի շարք քաղաքներում