Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մոնտենեգրոյում բողոքի ցույցեր են. Բուդվայի քաղաքապետը ձերբակալվել է

2756
Չորեքշաբթի, 24 հունիսի, 2020 թ., 21:05
Մոնտենեգրոյում բողոքի ցույցեր են. Բուդվայի քաղաքապետը ձերբակալվել է

Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում բողոքի ցույցեր են սկիզբ առել ՏԻՄ ընտրություններից հետո: Բնակիչները հավկիթներ ու քարեր են նետել քաղաքապետարանի շենքի ուղղությամբ: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ, կան ձերբակալվածներ, նրանց թվում նաև՝ մի քանի ընդդիմադիր պատգամավորներ:

Նախօրեին Բուդվայի ղեկավարությունը հրաժարվել է ճանաչել տեղական ընտրությունների արդյունքները ու լքել գրասենյակները: Քաղաքապետարանի պաշտոնյաներն ու քաղաքացիները հավաքվել են քաղաքապետարանի շենքում: Ոստիկանությունը գրոհել է շենքը՝ կիրառելով քիմիական նյութեր: Քաղաքապետ Մարկո Ցարևիչը և քաղաքային խորհրդի նախագահ Քրիստո Ռադովիչը ձերբակալվել են: Ձերբակալված են նաև այլ պաշտոնյաներ ու քաղաքացիական անձինք: