Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հունիսի 26-ի ժամը 00։01-ից
2029
Հինգշաբթի, 25 հունիսի, 2020 թ., 13:15
«Քիչ առաջ պաշտոնական տեղեկագրում հրապարակեցի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ «Հայաստանի Ազգային ժողովի կողմից հունիսի 22-ին ընդունված Սահմանադրության փոփոխություններն այսօր հրապարակվել են Պաշտոնական տեղեկագրի թիվ 70 համարում։ Ըստ այդմ, փոփոխություններն ուժի մեջ են մտնելու հրապարակմանը հաջորդող օրվանից՝ հունիսի 26-ի ժամը 00։01-ից»,- այս մասին գրառում է կատարել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ Հիշեցնենք՝ այս փոփոխություններով կդադարեցվի ՍԴ երեք անդամների և ՍԴ նախագահի պաշտոնավարումը, իսկ թափուր տեղերի համար առաջադրումները կկատարվեն երկամսյա ժամկետում։ |
Տեղադրվել է առաջին սահմանային սյունը
10316:18ՀՀ վարչապետի այցը Ծիծեռնակաբերդ լուսաբանելու նպատակով հավատարմագրվելու են միայն լուսանկարիչներ
8716:06Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
8811:48ՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ
11511:24Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումներին
120Երեկ, 18:307 անձ է ձերբակալվել․ ՔԿ
117Երեկ, 14:00