Ծնողները խնդրում են վերաբացել Գեղասահքի և հոքեյի մարզադպրոցը
![]() Գեղասահքի և հոքեյի մարզադպրոցի սաների ծնողները ստորագրահավաք են կազմակերպել՝ մարզադպրոցը վերաբացելու համար: Նրանց տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «2020 թ. մարտի12-ին կորոնավիրուսի համավարակի պատճառով պարետի որոշմամբ բոլոր մյուս դպրոցների հետ միասին փակվեց նաև գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը: Գեղասահքն այն եզակի մարզաձևերից է, որի զարգացման համար անհրաժեշտ են հատուկ պայմաններ և այդ պայմաններն ապահովելու փոխարեն ուղղակի աղետ է ամիսներ շարունակ դպրոցը փակ պահելը: Դա անդառնալի հետևանքներ կունենա ինչպես դպրոցի ապագայի, այնպես էլ՝ երեխաների մարզավիճակի վրա: Այս ամենը Հայաստանում կգրանցի սպորտաձևի անկում և իսպառ վերացում: Իհարկե, մենք գիտակցում ենք համաճարակի լրջությունը, սակայն համոզված ենք, որ դպրոցը կարող է ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները անվտանգ մարզվելու համար: Նշենք նաև, որ դպրոցում զուգապարողներ չկան, մարզվում են միայն անհատական ելույթ ունեցող մարզիկները, որոնք պահպանում են 2 մետրից ավելի հեռավորություն: Մասնագետները կարծիք են հայտնում, որ այս համաճարակը դեռ երկար է լինելու մեր կյանքում: Բոլորը գիտեն, որ սպորտը բարձրացնում է իմունիտետը, իսկ գեղասահքը սուր շնչառական հիվանդությունների ամենալավ պրոֆիլակտիկան է: Խնդրում ենք վարչապետին և պարետին թույլ տալ դպրոցի վերաբացումը և աջակցել սառույցի պատրաստման աշխատանքներին մինչև արտակարգ իրավիճակի ավարտը, որից անմիջապես հետո (հուլիսի 15-ից) երեխաները առանց ժամանակի կորստի կվերսկսեն մարզումները»: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
