«Արդյո՞ք մարզիկը պարտք է նշված կառույցներին». Արսեն Ջուլֆալակյան
![]() Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելինե՛ր, ես՝ Արսեն Ջուլֆալակյանս, 2002-ից մինչ այսօր ՀՀ-ում գործող առաջատար մարզիկներից մեկն եմ։ Նվաճել եմ Եվրոպայի, Աշխարհի և Օլիմպիական խաղերի 12 մեդալ (ևս 3 մեդալ պատանիների և 3-ը՝ երիտասարդների տարիքում...)։ Այդ տարիներին օրենքով նախատեսված կարգով պարգևատրվել եմ՝ . պետությունից-կառավարություն . Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեից(ՀԱՕԿ) . Միջազգային Օլիմպիական Կոմիտեից(ՄՕԿ) . Ըմբշամարտի ազգային ֆեդերացիայից 2002-2019թթ. վերոնշյալ ինստիտուտները/կառույցները ղեկավարել են՝ . Նախագահներ - Ռոբերտ Քոչարյան (2002-2008), Սերժ Սարգսյան (2008-2018) . Վարչապետ - Նիկոլ Փաշինյան . ՀԱՕԿ - Գագիկ Ծառուկյան . ՄՕԿ - Թոմաս Բախ՝ մարզիկների սոլիդարության ծրագրով...(athlete’s solidarity program) . Ըմբշամարտի Ազգային ֆեդերացիա - Սամվել Ալեքսանյան(2002-2008թթ), Սամվել Կարապետյան (2008-2016թթ), Ռոբերտ Խաչատրյան Այդ բոլոր կառույցներից ստացել եմ աշխատավարձ, պարգևավճար, հավելավճար, թոշակ, պարգևատրում։ Այդ կարգը գործել է բոլոր, ԿՐԿՆՈՒՄ ԵՄ, բոլոր տիտղոսակիր մարզիկների համար՝ առանց բացառության: Հարց. արդյո՞ք մարզիկը ՊԱՐՏՔ Է նշված կառույցներին/ինստիտուտներին կամ դրանց ղեկավարներին, թե դա ուղղակի տվյալ մարզիկի հաղթանակների գնահատականն է այդ կառույցների/ինստիտուների կողմից։ Իսկ եթե պարտք է, ապա կոնկրետ ո՞ւմ։ Մտածենք։ Հ. Գ. Միշտ նշել եմ ու կնշեմ՝ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարևորել ու գնահատել են իմ գործը և արժեքավորել այն։ Հ. Գ. 2 Այս թեմային այլևս չեմ անդրադառնա, կարծում եմ՝ ամեն ինչ շատ պարզ է»։ |

Մահացել է «Ուրարտուի» սան Վահան Պետրոսյանը
120Երեկ, 15:42
Կատարը մտադիր է անցկացնել կանանց աշխարհի առաջին ակումբային առաջնությունը
54912.01.2026, 22:06
«Բարսելոնա»-ն հաղթել է «Ռեալ»-ին և նվաճել Իսպանիայի սուպերգավաթը (տեսանյութ)
35612.01.2026, 01:06
«Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում կմրցի «Բարսելոնայի» հետ
76109.01.2026, 12:50
«Օլիմպիական խաղերում ունենք դահուկորդներ, որոնք կառավարության կողմից ոչ մի լումա չեն ստանում». Պեդրո Զարոկյան (լուսանկար)
21807.01.2026, 21:18
«Սպորտը պետք է լինի սպորտի մասին»․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
17307.01.2026, 16:24
