Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Քաղաքացին չի կատարել ոստիկանի օրինական պահանջը»․ Էդգար Ջանոյան

1285
Ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ., 14:05
«Քաղաքացին չի կատարել ոստիկանի օրինական պահանջը»․ Էդգար Ջանոյան

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը համացանցում տարածված տեսանյութի հետ կապված հայտնել է, որ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար տվյալ քաղաքացին բերվել է ոստիկանություն։

«Տվյալ անձը բերվել է ոստիկանության բաժին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար»,- նշել է Ջանոյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։