Մահացած 7 պացիենտներն ունեցել են քրոնիկ հիվանդություններ․ ԱՆ
![]() Հունիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11817 դեպք, որոնցից 3513-ն՝ առողջացած, 183-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 65161 թեստավորում: Այսպիսով՝ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 596 նոր դեպք և 45 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ը հայտնում է, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 69 (կին), 78 (տղամարդ), 59 (կին), 72 (տղամարդ), 33 (կին), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 69 է: |

Սրտանոթային հիվանդություններ ունեցողների համար կարևոր է կանխել ջրազրկումն ու օրգանիզմի գերտաքացումը
8909:00
Մալարիա տարածող ինվազիվ մոծակը տարածվում է մտահոգիչ արագությամբ՝ սպառնալով Աֆրիկայի քաղաքներին
390Երեկ, 22:05
Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք համայնքներում դադարեցվել է էլեկտրամատակարարումը
18504.08.2026, 21:00
Աշխարհի մի շարք երկրներում շարունակում են գրանցվել կարմրուկի բռնկումներ
14403.08.2026, 16:12
Սննդային թունավորման դեպք՝ Արտաշատում
15402.08.2026, 16:30
Ջերմային հարվածը շոգից առաջացող ամենածանր և կյանքին վտանգ սպառնացող վիճակն է
16401.08.2026, 09:06
