«Կորոնավիրուսի երկրորդ ալիք կլինի, ու այն կարող է անչափ ավերիչ լինել». ԱՀԿ
![]() Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կանխատեսել է, որ COVID-19-ի երկրորդ ալիքի ավելի մեծ սպառնալիք կա: Այս մասին այսօր հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Քլյուգեն, փոխանցում է РИА Новости-ն: «Երկրորդ ալիքն անխուսափելի չէ, սակայն ավելի մեծ թվով երկրներ են սահմանափակումները չեղարկում, ու COVID-19 համավարակի երկրորդ ալիքի ակնհայտ սպառնալիք կա, եթե այն չկանխվի, ապա երկրորդ ալիք կլինի, ու այն կարող է անչափ ավերիչ լինել»,- հայտարարել է Քլյուգեն: Ավելի վաղ՝ մայիսի 30-ին, Роспотребнадзор-ի ղեկավար Աննա Պոպովան նշել է, որ կորոնավիրուսի համաճարակի զարգացման համար ամենահավանական սցենարներից մեկի համաձայն աշնանը կլինի հիվանդության երկրորդ ալիքը՝ պայմանավորված այն փաստով, որ աշունը սուր շնչառական վարակների շրջան է: |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22030.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
21630.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
16428.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
17128.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19623.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22821.10.2026, 13:12
