Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ռուսաստանը պատմության մեջ առաջին անգամ արգելում է վառելիքի ներմուծումը

1131
Երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ., 17:15
Ռուսաստանը պատմության մեջ առաջին անգամ արգելում է վառելիքի ներմուծումը

Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանի իշխանությունները վառելիքի ներկրման արգելք են սահմանել, գրում է Интерфакс-ը։ Նման որոշում է կայացվել տեղական արտադրողների շահերը պաշտպանելու համար: Նշվում է, որ ներմուծման արգելքն ուժի մեջ է մտել հունիսի 2-ից և կգործի մինչև հոկտեմբերի 1-ը: Արգելքը վերաբերում է բենզինին, դիզելային վառելիքին, նավային վառելիքին: Արգելքը չի տարածվում, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության տարածքով տարանցիկ փոխադրվող կամ անհատական օգտագործման համար տեղափոխվող վառելիքի վրա: