Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

ԱԺ-ը քննարկում է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունները

842
Երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ., 10:50
ԱԺ-ը քննարկում է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունները

Խորհրդարանը քննարկում է «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը։ Հիմնական զեկուցող, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշեց, որ փոփոխություններով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի այն դրույթը, որը Կենտրոնական բանկին իրավասություն էր տալիս հրապարակելու անպարտաճանաչ պարտատերերի անունները կամ անվանումները: «Պատգամավորների մտավախությունները փորձեցինք փարատել, ցանկերում չկային անձինք, որոնց վերաբերյալ կային կասկածներ, թե տվյալները թացքվում են»,- ասաց Երիցյանը։

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամ Վարդան Աթաբեկյանը հավելեց, որ «օրենքի մեջ խնդիր էին տեսել, երբ 2009-ից ԿԲ-ը սեփական նախաձեռնությամբ իրավական ակտի միջոցով դադարեցրել էր օրենքի կիրառումը և որևէ տվյալ չէր հրապարակել»։

Քննարկման մանրամասները՝ տեսանյութում։

ԱԺ նիստ