«Երկու դեպքում էլ՝ քաղաքական առևտուր». Հայկ Խանումյան
Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2008թ. ՀՀ նախագահի ընտրություններին ընդդիմադիր կեցվածքով հանդես եկած Արթուր Բաղդասարյանը նշանակվեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, դարձավ Սերժ Սարգսյանի ենթական: Որպես մխիթարանք Անվտանգության խորհրդի համար նոր շենք կառուցեցին, բազմաթիվ հաստիքներ տվեցին: Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը 2012-ին հազիվ կարողացավ մտնել Ազգային ժողով, 2017 և 2018թթ. ընտրություններին արդեն նրանք չկարողացան հաղթահարել շեմը: Արայիկ Հարությունյանին քննադատող, նրա կուսակցության հիմնական մրցակից կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար՝ դառնալով Արայիկ Հարությունյանի ենթական: Սամվել Բաբայանի համար ևս նոր հաստիքներ կբացվեն, որպեսզի ԱԽ գրասենյակում կարողանա տեղավորել իր թիմակիցների մի մասին: Իհարկե, Բաբայանը հարյուրապատիկ ավելի մեծ կշիռ ունի, քան Արթուր Բաղդասարյանը, սակայն ընտրած ճանապարհը նույնն է: Եվ երկու դեպքում էլ քաղաքական առևտրի հետևանքը լինում է համընդհանուր ապատիան և քաղաքական համակարգի այլասերումը, իսկ վճարողը միշտ ժողովուրդն է»: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54