Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Մասիս Մայիլյանը՝ Արցախի ԱԳ նախարար, Սամվել Բաբայանը՝ ԱԽ քարտուղար

474
Ուրբաթ, 29 մայիսի, 2020 թ., 10:15
Մասիս Մայիլյանը՝ Արցախի ԱԳ նախարար, Սամվել Բաբայանը՝ ԱԽ քարտուղար

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում հայտնել է կադրային նոր նշանակումների մասին: Այսպես, Սամվել Բաբայանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար, Մասիս Մայիլյանը՝ Արտաքին գործերի նախարար, Սամվել Շահրամանյանը՝ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար։ Վերջինը զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի պաշտոնը։ ԱԱԾ տնօրենի պաշտոնին նշանակվել է Կամո Աղաջանյանը՝ ազատվելով ոստիկանապետի տեղակալի պաշտոնից։ Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին հարցերով։

Խոսելով Մասիսի Մայիլյանի նշանակման մասին՝ ԱՀ նախագահն ասել է․ «Խնդրում եմ սա չհամարել քաղաքական առևտուր: Մենք քաղաքական առևտուր չենք արել, այլ համաձայնվել ենք միասին ստանձնել պատասխանատվությունը»։