«ՀՀ առողջապահության նախարարությունից ներողություն են խնդրել». Վրաստանի ԱԳ նախարար
![]() Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայկական կողմը ցավում է, որ «Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի սխալ մեկնաբանված հայտարարությունը վշտացրել է վրաց գործընկերներին: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն: «Ինձ հետ կապ են հաստատել Երևանում մեր դեսպանությունից: Նրանք հայտնել են, որ դեսպանություն են զանգահարել ՀՀ առողջապահության նախարարությունից: Զանգահարել է նախարարության միջազգային հարաբերությունների հարցով վարչության ղեկավարը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անունից ափսոսանք է հայտնել, որ նախարարի հայտարարությունը սխալ է մեկնաբանվել ԶԼՄ-ների կողմից, որը վշտացրել է վրացի գործընկերներին»,- ասել է Զալկալիանին՝ հավելելով, որ այդ տեղեկությունը պետք է ճշտվի: Հիշեցնենք, որ ավելի վաղ Թորոսյանը հայտարարել էր, որ Հայաստանի հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան՝ հարևան Վրաստանինը, իսկ Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի քիչ լինելը պայմանավորել էր թեստերի որակով և մեթոդաբանությամբ։ |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
16710.10.2026, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
14910.10.2026, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
15709.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13309.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
13409.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
13209.10.2026, 10:12
