«Իշխանության ցանկացած գործողություն այս փուլում կարելի է բացատրել ծխախոտի թեման ցրելու փորձ». «Ադեկվադ» խմբի անդամներ
«Տեղի ունեցավ իշխանության հերթական բեմադրությունը: Այս աճպարարության հիմնական նպատակն էր հանրության վրա դնել վարչապետի՝ ուղտ լինելու, ապացուցելու բեռը: Փաստացի մենք ունենք ապացույցներ, որ կա կենդանի, որը շաբաթներ շարունակ կարա քայլի անապատով և իշխանություններն այդ կենդանուն չեն տեսնում և պահանջում են, որ մարդիկ ապացուցեն, որ կա ուղտ սենյակում»,- դուրս գալով ոստիկանության 6-րդ վարչությունից՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանը: Նա նշեց, որ իրենցից պահանջում են ապացուցել, որ վարչապետի մերձավորները կապ ունեն մաքսանենգության հետ: Ա. Դանիելյանը հավելեց, որ հրաժարվել է, որևէ բացատրություն չի տվել: Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ կարծիք հայտնեց, որ իշխանության ցանկացած գործողություն այս փուլում ինչ-որ չափով կարելի է բացատրել ծխախոտի թեման ցրելու փորձ: Հիշեցնենք, որ «Ադեկվադ» խմբի անդամ Արթուր Դանիելյանն այսօր հրավիրվել էր ոստիկանության 6-րդ վարչություն: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18