Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործով մեղադրանք է առաջադրվել ծառայակցին և սպային

1512
Շաբաթ, 16 մայիսի, 2020 թ., 12:00
Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործով մեղադրանք է առաջադրվել ծառայակցին և սպային

Ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ լեյտենանտ Հ. Հ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ստորադաի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու համար:
Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ. Ս-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 359-րդ հոդվածի 1-ին մասով, 182-րդ հոդվածի 1-ին մասով և 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ ստորադաի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, շորթում կատարելու և զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար: Վերջինների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: