Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Կորոնավիրուսով վարակված ամուսինները մահացել են նույն օրը՝ 61 տարվա համատեղ կյանքից հետո

2833
Հինգշաբթի, 14 մայիսի, 2020 թ., 01:20
Կորոնավիրուսով վարակված ամուսինները մահացել են նույն օրը՝ 61 տարվա համատեղ կյանքից հետո

Ամերիկյան Սենթ-Լուիզ քաղաքում 61 տարի համատեղ կյանքով ապրած ամուսինները վարակվել են կորոնավիրուսով ու մահացել նույն օրը: Այս մասին հայտնում է St. Louis Post-Dispatch-ը: 2019 թվականի սեպտեմբերից Բիլ և Փաթրիսիա Օլվիգներն, ովքեր եղել են համապատասխանաբար 85 և 83 տարեկան, ապրրել են տարեցների տանը: Վարակվածության առաջին ախտանշանները նրանց մոտ ի հայտ են եկել մի քանի շաբաթ առաջ, նրանք միևնույն օրը հոսպիտալացվել են:

Հարազատները մտահոգվել են, որ տարեց ամուսինները չեն հաղթահարի վիրուսն ու կանչել են քահանայի, որը վերջին օծման ծես է անցկացրել: Արարողությանը տեսակապով հետևել են զույգի 7 երեխաներն ու 20 թոռները: Մայիսի մեկին նրանց կենսաապահովման սարքերն անջատել են, ինչից հետո ամուսինները միաժամանակ հրաժեշտ են տվել կյանքին:

Զույգի հարսանեկան լուսանկարը. 1959 թվականի մայիսի 23
Զույգի հարսանեկան լուսանկարը. 1959 թվականի մայիսի 23