Լարված իրավիճակ՝ ԿԲ-ի դիմաց. բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին
![]() Արդեն հայտնել էինք, որ այսօր մի խումբ անձինք բողոքի ակցիա են իրականացնում Կենտրոնական բանկի դիմաց՝ պահանջելով, որ լիցենզիայից զրկեն վարկային կազմակերպություններին։ Ակցիայի ընթացքում լարված իրավիճակ ստեղծվեց ոստիկանների և հավաքվածների միջև: Ոստիկաններն ակցիայի մասնակիցներին հեռացրին Կենտրոնական բանկի մուտքի մոտից: Կան բերման ենթարկվածներ։ Քաղաքացիները պատնեշ էին կազմել՝ թույլ չտալով, որ մասնակիցներին բերման ենթարկեն, սակայն ոստիկանական մեքենաները ճեղքելով պատնեշը, բաժանմունք տարան մի խումբ մասնակիցների: «Հարգելի՛ պատգամավորներ, նստած իրար եք ուտում, գնացե՛ք հարց լուծեք: Զինվորականները վարկի տակ ճռռում են: Ձեր անձնական խնդրից էն կողմ բան չեք տեսնում»,- միջադեպից հետո ասաց ցուցարարներից մեկը: Նրանք հորդորեցին ՄԻՊ-ին, որ պաշտպանի ակցիայի ժամանակ բերման ենթարկվածների իրավունքները: Հավաքվածներն ուղևորվեցին ոստիկանական բաժանմունք, որտեղ բերման էին ենթարկվել ակցիայի մի խումբ մասնակիցներ: |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
