Երևան`   -1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 14 հունվարի, 2026 թ.

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 638-ի

995
Երկուշաբթի, 11 մայիսի, 2020 թ., 12:45
Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 638-ի

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 638 դեպք՝ նախօրեին վարակակիրներն ավելացել են 3-ով։ Համաձայն StopCov կայքի տվյալների՝ ապաքինվել է 317 քաղաքացի, մահացել՝ 10 հիվանդ: Կարանտինում է գտնվում 4 876 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 444 պացիենտ: Վրաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: Մարտի վերջին երկրում սահմանված արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև մայիսի 22-ը: