Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Սա դավաճանական քայլ է». բողոքի ակցիա՝ ԱԺ-ի դիմաց

979
Երկուշաբթի, 11 մայիսի, 2020 թ., 10:25
«Սա դավաճանական քայլ է». բողոքի ակցիա՝ ԱԺ-ի դիմաց

ՀՀ Ազգային ժողովն այսօր վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան: Նիստին զուգահեռ դրսում բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ քաղաքացիներ:

«Ուզում են իրենց ժողովրդավարության փաստն օգտագործել և վավերացնել մի փաստաթուղթ, որը հակապետական է: Խնդրում ենք, ժամանակ տրամադրեք, հետաձգեք: Արտակարգ դրությունից հետո թող սկսվեն քննարկումները, որ հասկանանք՝ սա ինչ է»։

Ակցիայի ընթացքում նրանք հայտարարում էին՝ «ովքեր կողմ քվեարկեն, նրանց անունները կգրվեն ազգադավների ցուցակում»:

Ակցիայի մանսակիցները պնդում են, որ կոնվենցիայի վավերացմամբ, եթե դպրոցներում սկսեն դասավանդվել սեռական կրթության վերաբերյալ առարկաներ, ապա «դա սպառնալիք կհանդիսանա ազգային գոյությանը»: