Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

ԱԺ-ը վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան

989
Երկուշաբթի, 11 մայիսի, 2020 թ., 10:20
ԱԺ-ը վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան

«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծի քվեարկությունից առաջ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանն ասաց․ «Կոնվենիցիան պարունակում է դրույթներ, որոնք ողջամտորեն սպառնալիքի տակ են դնում երեխաների դաստիարակության շահերը։ Երեկ ստացել եմ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների կողմից բազմաթիվ ահազանգեր»։ Իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հակադարձեց, որ կոնվենցիան բխում է երեխաների շահերից, այն մանկապղծության դեմ համաձայնագիր է։

Ձայների 79 կողմ, 12 դեմ հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց։