Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 626-ի

1171
Շաբաթ, 09 մայիսի, 2020 թ., 14:35
Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 626-ի

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 626 դեպք՝ նախօրեին վարակակիրներն ավելացել են 3-ով։ Համաձայն StopCov կայքի տվյալների՝ ապաքինվել է 297 քաղաքացի, մահացել՝ 10 հիվանդ: Կարանտինում է գտնվում 4 702 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 459 պացիենտ: Վրաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: Մարտի վերջին երկրում սահմանված արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև մայիսի 22-ը: