Երևան`   -3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 14 հունվարի, 2026 թ.

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 593-ի

979
Երկուշաբթի, 04 մայիսի, 2020 թ., 12:40
Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 593-ի

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 593 դեպք՝ նախօրեին վարակակիրներն ավելացել են 4-ով։ Համաձայն StopCov կայքի տվյալների՝ ապաքինվել է 223 քաղաքացի, մահացել՝ 9 հիվանդ: Կարանտինում է գտնվում 5 028 քաղաքացի, ստացիոնար բուժում ստանում 537 պացիենտ: Վրաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: Մարտի վերջին երկրում սահմանված արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև մայիսի 22-ը: