Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

ՀՀ 27 քաղաքացիներ հրաժարվել են տեղափոխվել հյուրատներ․ դեսպանություն

1115
Երկուշաբթի, 27 ապրիլի, 2020 թ., 12:15
ՀՀ 27 քաղաքացիներ հրաժարվել են տեղափոխվել հյուրատներ․ դեսպանություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել. «Հայտնում ենք, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում նախորդ օրվանից գտնվում է ՀՀ 27 քաղաքացի։

Վերջիններս չեն ցանկացել հետևել օդանավակայանում չգտնվելու շուրջ դեսպանության հորդորներին և հրաժարվել են հյուրատներ ու ժամանակավոր կացարաններ տեղափոխվելու հնարավորություններից։

Միևնույն ժամանակ դեսպանությունը քաղաքացիներին տեղեկացրել է հնարավոր չվերթի սպասողների համար համապատասխան կարգով ցուցակագրում անցնելու անհրաժեշտության մասին՝ խնդրելով հարգել դեսպանությունում արդեն իսկ ցուցակագրված այն քաղաքացիներին, ովքեր, դրսևորելով համբերատարություն, սպասում են հնարավոր առաջիկա չվերթով Հայաստան վերադառնալու իրենց հերթին։

Տեղեկացնում ենք նաև, որ որևէ քաղաքացի, այդ թվում՝ օդանավակայանում գտնվող, չի կարող օգտվել Հայաստան մեկնելու հնարավորությունից՝ խախտելով արդեն իսկ հրապարակված ցուցակների հերթականությունը»: