Երևան`   +12 °C
Այսօր`   Կիրակի, 22 փետրվարի, 2026 թ.

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 456-ի

1267
Շաբաթ, 25 ապրիլի, 2020 թ., 15:45
Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 456-ի

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 456 դեպք՝ նախօրեին վարակակիրներն ավելացել են 25-ով։ Համաձայն StopCov կայքի տվյալների՝ ապաքինվել է 132 քաղաքացի, մահացել՝ 5 հիվանդ: Կարանտինում է գտնվում 4 949 քաղաքացի, ստացիոնար բուժում ստանում՝ 555 պացիենտ: Վրաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին:

Մարտի վերջին երկրում սահմանված արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև մայիսի 22-ը: