ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 50 հազարը
![]() Վերջին 24 ժամվա ընթացքում Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի համավարակի հետևանքով մահացությունների թիվն աճել է 7%-ով: Ընդհանուր առմամբ, համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 51 017 մարդ՝ համաձայն Ջnնս Հոփքինսի համալսարանի տվյալների: Մահացածների թվով ԱՄՆ-ն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը՝ հետևում թողնելով Իտալիային (25 969), Իսպանիային (22 524) և Ֆրանսիային (22 245): Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ում վարակվածների ընդհանուր թիվը աճել է 3,5%-ով՝ հասնելով 890 հազարի: Ըստ վիճակագրության, եթե Նյու Յորքում հիվանդության տարածումը նվազում է, ապա Տեխասում և Ֆլորիդայում այս ցուցանիշները, ընդհակառակը, աճում են: Նեբրասկայում անցած 24 ժամվա ընթացքում վարակվածների թիվն աճել է 21,5%-ով: Այս նահանգում դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 2 421: |

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
9901:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
153Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
124Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
104Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22730.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
22130.10.2026, 15:54
