Աշխարհում #COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվը․ ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
![]() Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 2․471 մլն դեպք, մահացել է 169 հազար մարդ՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով՝ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 2․62 մլն-ը, մահացել է 183.4 հազար մարդ, գրում է РБК-ն։ Հաստատված դեպքերի թվով առաջատարը, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, շարունակում է մնալ Միացյալ Նահանգները (842.6 հազար): Երկրորդ տեղում Իսպանիան է (208.3 հազար), Իտալիան 3-րդ տեղում է (187․3 հազար), Ֆրանսիան՝ 4-րդ (157.1 հազար), Գերմանիան՝ 5-րդ (150.6 հազար)։ Կորոնավիրուսի բռնկման երկրորդ ալիքն է սկսվել Չինաստանում։ Իշխանությունները փակել են Հարբին քաղաքը։ Տունը լքելու համար տեղի բնակիչները պետք է ստանան QR կոդ, որը ցույց է տալիս նրանց մոտ հիվանդության բացակայությունը: Փողոցներում և հասարակական վայրերում բնակիչները պետք է կրեն բժշկական դիմակներ: ԱՄՆ Պետդեպարտամենտի հետախուզության և հետազոտությունների բյուրոյի հաղորդագրության մեջ նշվում է, որ չկա որևէ ապացույց COVID-19 համավարակի արհեստական ծագման մասին: |

Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
11214.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
15913.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
13712.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
15010.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
18907.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
19907.09.2026, 14:12
