Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Ռուսական նավթային ընկերությունները սկսել են բենզինը վնասով վաճառել

1111
Երեքշաբթի, 21 ապրիլի, 2020 թ., 15:20
Ռուսական նավթային ընկերությունները սկսել են բենզինը վնասով վաճառել

Ապրիլի 13-ից 19-ը ընկած ժամանակահատվածում ռուսական նավթային ընկերությունները սկսել են բենզինը վնասով վաճառել, գրում է РБК-ն՝ հղում անելով «Аналитика товарных рынков» գործակալության փորձագետների գնահատականներին։

ԱԻ-92 բենզինի գինը Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքահումքային բորսայում նվազել է գրեթե 11%-ով և ապրիլի 20-ին կազմել 35,770 ռուբլի մեկ տոննայի դիմաց։ «Միևնույն ժամանակ, այս ընկերությունների ծախսերը, որոնք ներառում են ակցիզային հարկը, բյուջե մուծվող դեմպֆերը, ԱԱՀ-ն և հանքանյութերի արդյունահանման հարկը կազմում է 38.07 հազար ռուբլի մեկ տոննայի համար»,- մեջբերում է գործակալության գլխավոր տնօրեն Միխայիլ Տուրուկալովը:
Բենզինի գինn ընկել է պահանջարկի կտրուկ անկման պատճառով, իսկ իրացման ծավալները կրկնակի նվազել են՝ ՌԴ տարբեր հատվածներում կազմելով 30-70%։