«Ուզում եմ հանրությունը տեղյակ լինի այն դեպքին, որ տեղի է ունեցել Նորաշենում»․ վարչապետ
![]() Կառավարության նիստի սկզբում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, ինչից հետո վարչապետ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ։ «Համաճարակի մեր կորը կառավարելիության տիրույթում է, բայց եթե շարունակենք այն վերաբերմունքը, որ հաճախ տեսնում ենք, կարող է իսկապես ունենանք համաճարակի նոր բռնկում։ Ուզում եմ, որ հանրությունը տեղյակ լինի այն դեպքին, որ տեղի է ունեցել օրեր առաջ՝ Արարատի մարզի Նորաշեն գյուղում։ Մեկուսացման մեջ գտնվողներից մեկի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել ու դիմումի հիման վրա, նա ուղեցկվել է թաղման արարողության՝ նախապես զգուշացվելով, որ պետք է պահել հեռավորություն․ նա ոստիկանի ուղեկցությամբ է գնացել, բայց հասկանալի է, հուզումնալից պահ է եղել ու ի հեճուկս հորդորներին, հարազատների հետ գրկախառնվել է ու երկու օր անց մեկուսացման մեջ գտնվողի մոտ թեստը դրական արդյունք է ցույց տվել։ Սրա արդյունքում պարետատունը որոշել է Նորաշենն ամբողջությամբ մեկուսացնել․․․ Ոստիկանությունը չի կարող ամեն ինչ հսկողության տակ պահել ու հիմա ասենք՝ վարակված հարազատներ, Աստված չանի՝ մահվան ելքով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ |

Սրտանոթային հիվանդություններ ունեցողների համար կարևոր է կանխել ջրազրկումն ու օրգանիզմի գերտաքացումը
8909:00
Մալարիա տարածող ինվազիվ մոծակը տարածվում է մտահոգիչ արագությամբ՝ սպառնալով Աֆրիկայի քաղաքներին
390Երեկ, 22:05
Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք համայնքներում դադարեցվել է էլեկտրամատակարարումը
18504.08.2026, 21:00
Աշխարհի մի շարք երկրներում շարունակում են գրանցվել կարմրուկի բռնկումներ
14403.08.2026, 16:12
Սննդային թունավորման դեպք՝ Արտաշատում
15402.08.2026, 16:30
Ջերմային հարվածը շոգից առաջացող ամենածանր և կյանքին վտանգ սպառնացող վիճակն է
16401.08.2026, 09:06
