Աֆրիկայում #COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13 814-ի․ #AfricaCDC
![]() Աֆրիկայի մայրցամաքում կորոնավիրուսի համավարակի դեպքերի թիվը հասել է 13 814-ի, մահացել է 747 մարդ, հայտնում է Africa CDC կազմակերպությունը՝ Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում: Աֆրիկյան միությունը ներառում է 55 երկիր, իսկ COVID-19 համավարակը հայտնաբերվել է կազմակերպության 52 անդամ երկրներում: Դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Հյուսիսային Աֆրիկայում, որտեղ վարակակիր է համարվում ավելի քան 6 000 մարդ: Վարակվածների ամենաքիչ թիվը գրանցվել է Արևելյան Աֆրիկայում՝ 1 201 դեպք: Վարակների ամենամեծ թիվը գրանցվել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում՝2 028 դեպք, մահացել է 25 մարդ։ Հիվանդության դեպքերի ցանկում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Եգիպտոսը (վարակակիր է 1 939 մարդ, մահացել է 146-ը), 3-րդ հորիզոնականը՝ Ալժիրը (վարակիր է 1 825 մարդ, մահացել է 113 մարդ): Մարոկկոյում վարակակիր է 1 617 մարդ: Ներկայումս Աֆրիկյան միության միայն երեք երկրում չեն արձանագրվել COVID-19 համավարակի հաստատված դեպքեր՝ Լեսոտոյում, Արևմտյան Սահարայում, ինչպես նաև Կոմորյան կղզիներում։ |

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
9901:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
153Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
124Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
104Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22730.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
22130.10.2026, 15:54
