Մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և ստացել է 6.8 մլն դրամ. ՔԿ
![]() ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասով քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ, այս մասին հայտնում է ՔԿ-ն։ Նշենք, որ 2016-2018թթ. ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրել է Արմեն Ամիրյանը։ |

Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ (տեսանյութ)
109Երեկ, 16:12
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից հօգուտ պետության բռնագանձել 20 անշարժ և շարժական գույք, 1,6 միլիարդ դրամ
82Երեկ, 12:48
«Լիազորությունների սահմաններում համապատասխան միջոցներ կկիրառվեն պատասխանատուների նկատմամբ»․ ՀՀԽ
116Երեկ, 11:48
«Մեկնարկում է հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը»․ ԿԸՀ
12229.09.2026, 17:00
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենին
24629.09.2026, 15:19
Դատախազությունը պահանջում է ՀՔԾ աշխատակազմի նախկին ղեկավարից հօգուտ պետության բռնագանձել 12 անշարժ գույք, 66 մլն դրամ
14329.09.2026, 14:42
