Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Թբիլիսիում փակվում են գյուղմթերքի շուկաները. #РИАНовости

770
Երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ., 15:45
Թբիլիսիում փակվում են գյուղմթերքի շուկաները. #РИАНовости

Թբիլիսիում գործող գյուղատնտեսական շուկաները փակվում են, որպեսզի կանխվի կորոնավիրուսի տարածումը, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Թբիլիսիի քաղաքային իշխանություններին: Ապրիլի 6-ին փակվել էին Թելավիի և Սենակիի գյուղմթերքի շուկաները՝ արտակարգ դրության պայմաններում սանիտարական նորմերը չպահպանելու համար։

Որոշումը կայացվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ժամանակ, որը ղեկավարում է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

Վրաստանում վարակակիր է 195 մարդ, մահացել է երկու տարեց կին, ապաքինվել է 39 քաղաքացի: Իշխանությունները մինչև ապրիլի 21-ն արտակարգ դրություն են սահմանել, համընդհանուր կարանտին և պարետային ժամ՝ 21.00-ից 6.00-ն ընկած հատվածում: