Ինչպես են Շվեդիայի իշխանությունները պայքարում կորոնավիրուսի դեմ՝ առանց արգելքների. #Forbes.ru
![]() Հնդկաստանում տնային կարանտինում է գտնվում 1.3 միլիարդ մարդ: Գերմանիայում մարդկանց արգելվում է հասարակական վայրերում հավաքվել երկու հոգուց ավելի: Ֆրանսիայում բնակիչներին խնդրում են լրացնել հատուկ ձևաթուղթ, որտեղ նշվում է տանից հեռանալու նպատակը: Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը վերահսկում է ինքնամեկուսացումը, գրում է Forbes-ը: Մինչդեռ Շվեդիայում պատկերը բոլորովին այլ է. մարդիկ հավաքվում են սրճարաններում և շրջում քաղաքով մեկ՝ վայելելով լավ եղանակը, գրում է WSJ-ն: Գրասենյակները, մանկապարտեզներն ու դպրոցները բաց են, ինչպես նաև երկրի սահմանները: Առևտրի կենտրոններում ավելի քիչ այցելուներ կան: Միակ սահմանափակումն այն է, որ մարդիկ չեն կարող հավաքել 50 հոգուց ավելի, բարերն ու ռեստորանները պետք է սպասարկեն միայն նստած հաճախորդներին, որպեսզի խուսափեն բազմությունից: «Մարդկանց մեծամասնությունը կմնա տանը, եթե նրանք ունենան ախտանիշներ»,- հայտնում է Տենգելլը: «Մենք Շվեդիայում աշխատում ենք նման ձևով: Վարակիչ հիվանդությունների վերահսկման մեր ամբողջ համակարգը հիմնված է կամավոր գործողությունների վրա»,- հավելել է Տենգելլը, գրում է NYT-ը: Ստոկհոլմի Arlanda օդանավակայանը գործում է իր բնականոն ռեժիմով: Ապրիլի 2-ի տվյալների համաձայն՝ Շվեդիայում, որտեղ բնակվում է 10 միլիոն մարդ, գրանցվել է վարակի գրեթե 5,5 հազար դեպք: |

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
9901:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
153Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
124Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
104Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22730.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
22130.10.2026, 15:54
