Քաղաքացիները շարունակում են ահազանգել Adjarabet-ի անօրինական գործողությունների մասին․ հաղորդում
![]() Երեկ MAMUL.am-ը հրապարակել էր նյութ, որտեղ անդրադարձել էր քաղաքացիների ահազանգերին առ այն, որ Adjarabet-ն արգելափակում է իր օգտատերերի հաշիվները և խոչընդոտում հաշիվներում առկա միջոցների կանխիկացումը։ Ստորև ներկայացնում ենք քաղաքացիների դժգոհությունները՝ առանց մեկնաբանության։ «Իմ էջն էլ են արգելափակել արդեն 3 ամիս ու եղած գումարն էլ կանխիկացնել չի լինում։ Մի քանի անգամ դիմել եմ, ոչ մի կոնկրետ պատասխան չեն տալիս․․․»։ «Ես ևս չէի կարողանում կանխիկացում անել․․․ պասպորտ ուզեցին, ուղարկեցի․․․ էջս արգելափակեցին․․․ հիմա ոչ կարողանում եմ խաղալ, ոչ կանխիկացնել․․․»։ «Ներկայացնում եմ երկու էջ, մեկի վրա 90.000 դրամ է, մյուսին՝ 91.000, որոնք արգելափակել են ու չեն թողնում գումարները կանխիկացնել․․․ 2 ամսից ավելի․․․ ու որպես պատասխան ասում են, որ կատարում են ստուգում․․․ ու ոչ մի հստակ բան չեն նշում․․․ ասում են՝ եթե ձեզ դուր չի գալիս, դիմեք իրավապահներին»։ «199.500 գումար լցրել ենք, արգելափակել ա»։ «Աջարաբեթն արգելափակել ա սայթս ու առանց պատճառի․․․ իմ սայթում ունեմ 110.000 դրամ․․․ ու չեն թողնում կանխիկացնեմ»։ «Իմ էջը և իմ պես մի քանի հոգու էջ արգելափակել են և չեն բացում․․․ մեր գումարները չեն տրամադրում․․․ ասում են՝ ստուգումներ են․․․ արդեն 16 օր արգելափակված է իմ էջը․․․չեն պատասխանում ոչ մի հարցի»։ «Արգելափակել են իմ էջը․․․ չեմ կարողանում կանխիկացնել իմ գումարը․․․ չեմ կարում հետ բերել իմ գումարը»։ |

Բեռլինում ընթանում է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը
5720:50
«Ալիևն անցնում է Հայաստանի ուղիղ կառավարմանը». Արթուր Խաչիկյան
5920:36
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց «Հայ ազգային կոնգրես»-ի նախագահ
6619:54
Վառվում են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8819:48
Թրամփը զայրացած է Սիրիայում ամերիկացի զինվորականների վրա կատարված հարձակումից
12619:47
«Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող բռնաճնշումը». հայտարարություն
8819:24


