Adjarabet-ը համատարած արգելափակում է քաղաքացիների հաշիվները՝ արգելելով գումարի կանխիկացումը
![]() MAMUL.am-ի խմբագրությունն այսօր ահազանգեր է ստացել ՀՀ քաղաքացիներից այն մասին, որ Adjarabet բուքմեյքերական ընկերությունը առանց որևէ ծանուցման արգելափակումներ և սահմանափակումներ է կատարում իր օգտատերերի հաշիվներում։ Այդ կերպ ընկերությունը թույլ չի տալիս, որպեսզի իր օգտատերերը կարողանան կանխիկացնել իրենց հաշիվներում առկա միջոցները։ Համաձայն քաղաքացիների տրամադրած տեղեկությունների, ընկերությունը որևէ կերպ չի պարզաբանում իր գործողությունները։ Ավելին․ ընկերությունն անգամ չի նշում կամ տեղեկացնում, թե որն է արգելափակումների պատճառը և որքան ժամանակից կարող են քաղաքացիները կանխիկացնել իրենց միջոցները։ Հատկանշական է, որ սահմանափակումները կիրառվում են միայն կանխիկացմանը, իսկ խաղադրույքներում և շահումով խաղերում դրանց ծախսելը թույլատրվում է, ինչը քաղաքացիները դիտում են որպես իրենց իրավունքների խախտում և միջոցների սեփականացման փորձ։
Հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի ընթերցող։ Եթե դուք ևս առնչվել եք նման խնդրի այս, կամ այլ ընկերության կողմից, խնդրում ենք գրել նամակ։ |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
