Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ.

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գախարիայի հետ

920
Ուրբաթ, 27 մարտի, 2020 թ., 11:40
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գախարիայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Երկու երկրների վարչապետները տեղեկություն են փոխանակել իրենց երկրներում COVID-19 համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ:

Քննարկվել են Վրաստանի տարածքով հայկական ապրանքների տարանցիկ փոխադրմանն առնչվող հարցեր: Հատուկ միջոցներ են ձեռնարկվում Լարսի մաքսակետով անխափան բեռնափոխադրումներ ապահովելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Գախարիան կշարունակեն կանոնավոր շփումները՝ հետագա խնդիրներին արագորեն արձագանքելու համար: