«Եթե իրավիճակը վերահսկողությունից դուրս գա, ամեն մարզում կհատկացվեն կոնկրետ վայրեր՝ բուժման համար». Տ․ Ավինյան
![]() Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում չի բացառել, որ արտակարգ դրությունը կարող է ավարտվել սահմանված ժամկետից՝ ապրիլի 14-ից շուտ։ «Եթե տեսնենք՝ մեր կանխարգելիչ գործողությունները էֆեկտիվ են, հնարավոր է, որ մոտ ապագայում, ավելի շուտ, քան սպասում ենք, վերադառնանք բնականոն կյանքի»,- ասել է նա։ Պարետը նշել է, որ եթե ՀՀ-ում իրավիճակը վերահսկողությունից դուրս գա, ինչպես տեղի է ունեցել մի շարք զարգացած երկրներում, ապա ամեն մարզում կհատկացվեն կոնկրետ վայրեր. «Փակ սրահներ կլինեն օդափոխության համակարգերով, որտեղ կկարողանանք արագ տեղադրել մահճակալներ և մեծ քանակով մարդկանց հիվանդանոցային պայմաններում բուժել»,- նշել է նա: Եթերի ընթացքում պաշտոնյան հայտնել է, որ ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումները, հնարավոր է՝ կարճ ժամանակ անց հանվեն: Մանրամասները՝ տեսանյութում: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
16710.10.2026, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
14910.10.2026, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
15709.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13309.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
13409.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
13209.10.2026, 10:12
