ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են որոշակի բացառություններ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։ Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020-ի փետրվարի 24-ի որոշման մեջ իրականացվել են փոփոխություններ, որոնցով թույլատրվում է որոշ հումքատեսաների շրջանառությունը ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև: Փոխադրումներն իրականացվելու են «Մեղրի» անցումային կետի վարչական շենքի և կամուրջի միջև գտնվող տարածքում փոխաբեռնման միջոցով՝ Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության հսկողության ներքո: Այս ապրանքային կոդերով գործունեություն ծավալող տնտեսվարողները պետք է դիմեն Պետական եկամուտների կոմիտեին, որը, ստանալով Էկոնոմիկայի նախարարության համաձայնությունը, թույլտատրում է ապրանքների փոխադրումը։ Ավելի վաղ, թույլատրվել էր բժշկական նշանակության որոշ ապրանքների փոխադրումը: Ապրանքների ցանկը՝ այստեղ: |
Ժնևում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները
100Երեկ, 11:06Ալեն Սիմոնյանը կարճ զրույց է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ
27316.05.2024, 16:24ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանին ձերբակալելու մասին
24616.05.2024, 15:18Կալանավորվել է Արագած Ախոյանը
27616.05.2024, 10:24«ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանապահները կտեղակայվեն 8-9 օրերի ընթացքում». վարչապետի աշխատակազմ
26816.05.2024, 10:00ԱԳՆ-ի հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին այսօր կայացած հանդիպման մասին
82015.05.2024, 23:36