Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Ռուսաստանից գաղտնի ապրանքատեսակների արտահանումը կազմել է ավելի քան 55 մլրդ դոլար

927
Ուրբաթ, 06 մարտի, 2020 թ., 17:30
Ռուսաստանից գաղտնի ապրանքատեսակների արտահանումը կազմել է ավելի քան 55 մլրդ դոլար

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը հրապարակել է թաքնված կարգի ապրանքների (կոդերը՝ SS, SSSS և այլն) արտահանման ծավալները, այդ թվում՝ զենքի, զինամթերքի, ռազմական տեխնիկայի, ինքնաթիռների և բնական գազի արտահանումը, որը 2019 թվականին նվազել է 13%-ով: Այդ մասին է վկայում Դաշնային մաքսային ծառայության բաց վիճակագրության տվյալները, գրում է РБК-ն:

2018-ին գաղտնի կարգի ապրանքների արտահանման ծավալները կազմել էին 63,8 մլրդ դոլար:
2019-ին այս ցուցանիշը նվազել է 8,5 մլրդ դոլարով՝ հասնելով 55,3 մլրդ դոլարի:
2019 թվականին գաղտնի ապրանքատեսակների արտահանումը կազմել է ռուսական ապրանքների ընդհանուր արտահանման 13%-ը (422,8 մլրդ դոլար):
Ռուսաստանի պաշտպանական ոլորտի ապրանքատեսակների խոշորագույն ներմուծողները՝ ներառյալ քաղաքացիական ավիացիայի և քիմիական միացությունների պրոդուկտները, ըստ մաքսային ծառայության, Եգիպտոսն է (2019 թ.-ին՝ 2.4 միլիարդ դոլար), Ալժիրը (1,9 միլիարդ դոլար), Չինաստանը (1,6 միլիարդ դոլար), Հնդկաստանը և Միացյալ Նահանգները (յուրաքանչյուրը 0,9 միլիարդ դոլար):
2019 թվականին Թուրքիային մատակարարվող գաղտնի ապրանքատեսակները՝ բացառությամբ բնական գազի, կազմել է ավելի քան 800 միլիոն դոլար՝ նախորդ տարվա 156 միլիոն դոլարի համեմատ: С-400 մատակարարումները սկսվել են 2019-ի ամռանը: